Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Զոհրաբ Մնացականյանը հրաժարական կներկայացնի

18:00, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Զոհրաբ Մնացականյանը հրաժարական կներկայացնի

Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն է BBC-ի Hard Talk հաղորդմանը։ Հարցազրույցը լուրջ քննադատություն և զայրույթ է առաջացրել ՀՀ իշխանական, ոչ իշխանական և քաղաքացիական հասարակության շրջանում։ Ասում են՝ իշխանությունը զայրացած է հատկապես այն հանգամանքից, որ Մնացականյանը ոչ միայն չի կարողացել հիմնավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մոտեցումները, այլև ամրապնդել է Հայաստանի հակառակորդ կողմի դիրքերը միջազգային ասպարեզում։ Ասում են նաև, որ իշխող ուժին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ արտգործնախարարը որևէ կերպ չի հակադարձել զրուցավարի այն պնդումներին, թե «Արցախն ադրբեջանական տարածք է․․․», «հայկական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել․․.» և նմանատիպ հայտարարություններին։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
27311 | 0
Facebook