Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն». Էդուարդ Շարմազանով

14:30, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
«Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն:
     Պատմական տարածք ունենալու համար նախ և առաջ պետականության պատմություն պետք է ունենալ:

Հիշեցման կարգով նշեմ՝ Թուրինի Յուվենտուսը 21 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջանի պետությունը:

Հ. Գ. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չպետք է ունենա»:

11520 | 0
Facebook