Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքերն ստացան մի շարք կարևոր առավելություններ». Վարուժան Գեղամյան

04:25, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
«Թուրքերն ստացան մի շարք կարևոր առավելություններ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի սկզբանե ասում էի, որ Թուրքիան ծավալուն ռազմական գործողություն չի իրականացնելու ու ամեն բան կախված է Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքից։ Երեկվա 6 ժամ տևած առանձնազրույցից հետո, հայտարարվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին։
     Չնայած մեծամասնությունը պնդում է, որ Թուրքիան պարտվեց, ես ուզում եմ ասել, որ իրականում թուրքերն ստացան մի շարք կարևոր առավելություններ երկարաժամկետ հեռանկարում (այդ մասին կպատմեմ եկող շաբաթվա սյունակումս)։
     Իսկ մինչ այդ կարող եք նայել այս քարտեզը, որը քիչ թե շատ պատկերացում կարող է տալ ձեռք բերված համաձայնության մասին։
     Փաստացի, Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտեցավ ավարտին։ Չմոռանանք. Ասադը տղա ա»։

7662 | 0
Facebook