Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է ընտրություններում

11:40, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է ընտրություններում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ լիբերալները հաղթում են 338 շրջանից 144-ում: Պահպանողական կուսակցությունը, որը հանդիսանում է լեյբորիստների հիմնական մրցակիցը, հաղթել է 107 շրջանում: Քվեբեկյան դաշինքը հաղթել է 35 շրջանում, որին հաջորդում է Նոր Դեմոկրատական կուսակցությունը (19) և Կանաչները (1): Ներկայում տվյալներ ստացվել են 306 շրջանից:

Ընդհանուր առմամբ Կանադան ունի 338 շրջան՝ Ազգային խորհրդարանի համայնքների պալատում տեղերի քանակով:

6069 | 0
Facebook