Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի և Իրանի դերը Սիրիայում զգալիորեն աճել է ԱՄՆ-ի հեռանալուց հետո». Մերկել

16:15, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Ռուսաստանի և Իրանի դերը Սիրիայում զգալիորեն աճել է ԱՄՆ-ի հեռանալուց հետո». Մերկել

Սիրիայում զգալիորեն աճել է Ռուսաստանի ու Իրանի դերը, երբ այնտեղից դուրս եկան ամերիկյան զորքերը. հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Երբ ես խոսում եմ աշխարհաքաղաքական հետևանքներից, մենք պետք է մտածենք այն փաստի մասին, որ Ռուսաստանի, ինչպեսև Իրանի դերը տարածաշրջանում զգալիորեն մեծացել է ամերիկացի զինվորների դուրսբերումից հետո: Ուր սա կտանի, ոչ ոք չի կարող ասել»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում:

7533 | 0
Facebook