Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին մոտ 24 մլն դրամ հատկացրեց

14:25, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին մոտ 24 մլն դրամ հատկացրեց

Կառավարչությունը գումար հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար: «23,900.6 հազ. դրամ հատկացնել «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ին Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար»,- նշված է որոշման նախագծում:

6487 | 0
Facebook