Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում, բանկային համակարգի միջոցով, անձնական տվյալների արտահոսքի լուրջ խնդիր կա». Վահրամ Թոքմաջյան

05:15, կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայաստանում, բանկային համակարգի միջոցով, անձնական տվյալների արտահոսքի լուրջ խնդիր կա». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե ինչով են զբաղված Կենտրոնական բանկը և ԱԱԾ-ն, բայց Հայաստանում անձնական տվյալների արտահոսքի լուրջ խնդիր կա բանկային համակարգի միջոցով: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ որոշ բանկեր, իրենց ներքին քաղաքականությունը մշակելիս, ցանկությունները վեր են դասում ՀՀ-ում գործող օրենքներից: Օրինակ՝ Հարկային օրենսգիրքը չի պարտադրում անհատ ձեռնարկատերին ունենալ առանձին հաշիվ, բայց բանկերն ստիպում են բացել առանձին հաշիվ: Ինչո՞ւ, ավել փող են աշխատում:
     Շատ բանկերի պարագայում, մենք չենք կարող իմանալ, թե ում իրական կապիտալն է դրա մեջ ներդրված: Միշտ էլ, պատմության թղթերն այլ բան են ասում, իսկ գործող անձինք՝ իրականում այլ են:
     Երեկ մտնում եմ իքս բանկ, մեր կազմակերպության համար հաշվեհամար բացելու: Տանում եմ կանոնադրությունը և պետռեգիստրի վկայականը: Սպասարկող աչոնիկը ճշտում է ինչ-որ վերադասից ու ինձ ասում, որ ես պետք է ներկայացնեմ նաև հիմնադիր ժողովի արձանագրությունը, հիմնադիր ժողովի մասնակիցների տվյալներով: Հասկանո՞ւմ եք, այդ տվյալների հիմքի վրա ՀՀ պետական կառույցը, պետական ռեգիստրն արդեն իսկ մեզ տվել է վկայական: Հիմա ի՞նչ է ասում էս բանկը: Ասում է, որ չէ ախպեր, դու էլ քո պետական կառույցն էլ, ես չեմ հավատում ձեզ, կբերես, ինձ կտաս:
     Ավելին, աչոնիկին ասում եմ, թե հարցրու վերադասիցդ, որ մի լոգիկայով է ուզում ունենալ մեր հիմնադիր 15 անդամների անձնական տվյալները: Բանկն ո՞ւմ շունն է, որ ունենա էդ մարդկանց տվյալները, եթե գործարքները կատարում են երկու անձ՝ նախագահը և հաշվապահը: Ընդհանրապես, ո՞ւմ եք դուք սպասարկում: Բնական է, որ նրանք իմ կողմից ստացան եռամատ կոմբինացիա, բայց պատկերացրեք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ տրամադրում են իրենց կազմակերպության հիմնադիր անդամների տվյալները: Մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունեն այդ բանկի հետ: Մարդիկ, որոնք հնարավոր է ու հասկանալի, որ չեն ուզենա՝ երրորդ անձն ունենա իրենց անձնական տվյալները: Ընդհանրապես, բանկային համակարգն իր այս՝ թելադրող վիճակով վերածվել է մի հրեշի, որը կարող է լուրջ պետական սպառնալիք դառնալ»:

3701 | 0
Facebook