Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան վրդովված է ԱՄՆ դեսպանատան կողմից «լայք» դնելու փաստից

19:25, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքիան վրդովված է ԱՄՆ դեսպանատան կողմից «լայք» դնելու փաստից

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալին հրավիրել են ԱԳՆ այն բանից հետո, երբ Twitter-ում ԱՄՆ դեսպանատան էջը «լայք» է դրել թուրքական հրապարակումներից մեկի տակ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ Վաշինգթոնի ներկայացուցչից պահանջել են բացատրել, թե ինչու հոկտեմբերի 5-ին Twitter միկրոբոլգում հրապարակված գրառման տակ հայտնվել է «լայք»-ը: Խոսքը վերաբերվում է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հրաժարականի կոչին: Իր հերթին, ԱՄՆ դեսպանատունը ներողություն է խնդրել՝ միջադեպը համարելով սխալ և խառնաշփոթ առաջացնող:

5255 | 0
Facebook