Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2 սպանված, 3 վիրավոր՝ Վանաձորի տներից մեկում

02:00, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
2 սպանված, 3 վիրավոր՝ Վանաձորի տներից մեկում

Րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:

Ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է հրազենից և դանակից վնասվածքներ ստացած անձանց:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ, նախնական տեղեկություններով, բնակարանում այս պահին կա 2 դի:

Նախնական տվյալներով, ևս 3 հոգու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, շտապօգնության խմբերը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատող իրավապահները հաստատել են մահացածների և վիրավորների վերաբերյալ տեղեկությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

21285 | 0
Facebook