Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն չի թույլատրել ռուսական կողմին ներկա գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

17:10, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ն չի թույլատրել ռուսական կողմին ներկա գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Ռուսաստանի Դաշնային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը և ևս 9 ռուսաստանցի պաշտոնյաներ ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստացել և չեն կարողացել ներկա գտնվել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Ռուս պատվիրակները պետք է այնտեղ լինեին սեպտեմբերի 24-ին: Մեծ աղմուկ է բարձրացել Ռուսաստանում. Կոսաչևն արդեն հայտնել է իր դժգոհությունը հետաձգված մուտքի արտոնագրի կապակցությամբ, հաղորդում է РИА Новости-ն։

«Միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների խախտմամբ՝ ամերիկյան կողմը ժամանակին մուտքի արտոնագիր չի տրամադրել պաշտոնական պատվիրակության մի շարք անդամների, այդ թվում ուղեկցող մի խումբ անձանց, ովքեր ծրագրել են մեկնել Նյու Յորք: Սա վիրավորական քայլ է՝ առանց բացատրության և արդարացման»,- հայտնել է Կոսաչևը:

Ամերիկյան կողմը վկայակոչում է տեխնիկական խնդիրները, ինչպես նաև մեղադրում է ռուսական կողմին` փաստաթղթերն ուշ տրամադրելու համար:

5221 | 0
Facebook