Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Գրիգոր Գրիգորյանը և Հովհաննես Մխիթարյանը պարտվեցին

13:50, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Գրիգոր Գրիգորյանը և Հովհաննես Մխիթարյանը պարտվեցին

Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները։

79 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Կետչաձեին, սակայն 1/4 եզրափակչում 8։8 հաշվով պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին։ Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում 1։11 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին։ Վերջինս նույնպես պարտվել է, և Մխիթարյանը դուրս է մնացել հետագա պայքարից։

| | |
802 | 0
Facebook