Խնդրում ենք սպասել...

Հումոր

«Շատ-շատ մի ծառ է վառվում». «Քոմեդի քլաբ»-ը ծաղրել է ռուսական լրատվության կեղծավորությունը

02:05, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Շատ-շատ մի ծառ է վառվում». «Քոմեդի քլաբ»-ը ծաղրել է ռուսական լրատվության կեղծավորությունը

Ռուսական «Քոմեդի քլաբ» հումորային հեռուստաշոուի երգիծաբաններ Գարիկ Խարլամովն ու Մարինա Կրավեցը նմանակել են ռուսական լրատվամիջոցների աշխատանքը՝ ցույց տալով, թե հեռուստատեսությունն ինչպիսի կեղծ ու շիծու լուրեր է մատուցում ունկնդիրներին: Նրանց տեսանյութի հերոսը ուղիղ եթեր է մտել Սիբիրի այրվող անտառներից ու վստահեցնում է, որ ամեն ինչ վերահսկվում է, «շատ շատ մի ծառ է վառվում», տիրեզերքից երևացող ծուխը կապված է խորովածի սեզոնի բացման հետ, խուճապի ենթարկվել պետք չէ: Անգամ երբ պաշտոնյայի բաճկոնն է բռնկվում, նա ծխախեղդ լինելով շարունակում է վստահեցնել, թե ոչ մի լուրջ հրդեհ էլ չկա, մոլորակի թոքերը ապահով ձեռքերում են, ամեն ինչ վերահսկվում է:

Հավելենք, որ միայն օգոստոսի սկզբի տվյալներով Սիբիրում և Ծայր Արևելքում բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 2,4 միլիոն հեկտար:

Մանրապատումը դիտեք 18:20-րդ րոպեից:

14302 | 0
Facebook