Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեմիրկովը խոսել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տալու մասին

18:25, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Սեմիրկովը խոսել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տալու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված կարգավորիչ դաշտից: Բոլոր որոշումները, մասնավորապես անդամակցության, դիտորդության, գործընկերության վերաբերյալ, ընդունվում են կոնսենսուսով: Եթե չկա մեկ անդամ պետության համաձայնությունը, իհարկե, որոշում չի կայացվի»,-հայտնել է Սեմերիկովը լրագրողներին: Սեմերիկովը նաև նշել է, որ ՌԴ փոխվարչապետ Բորիսովը չի բացառում Ադրբեջանի անդամակցությունը՝ ելնելով այն տեսակետից, որ «մեր դռները ոչ մեկի համար փակ չեն»:

«Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել անդամակցել, դիտորդի, գործընկերոջ դերում, բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք սահմանված են կարգավորող փաստաթղթերով»,-նշել է Սեմերիկովը:
     Ավելի վաղ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

6279 | 0
Facebook