Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանի վթարից տուժածը մահացել է

20:40, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
Կապանի վթարից տուժածը մահացել է

Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 43-ամյա Մասիս Մ.-ն, որը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 7-ին` Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 16:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FO 750 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և նրա ուղևոր, Մասիս Մ.-ն տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն: Հարուցվել է քրեական գործ: Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
     առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

3989 | 0
Facebook