Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականներն ապացուցել են՝ կանայք ավելի դժվար են դիմանում ցավին

00:45, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Գիտնականներն ապացուցել են՝ կանայք ավելի դժվար են դիմանում ցավին

Ֆլորիդայի՝ Ցավի հետազությամբ զբաղվող կենտրոնի նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մեր պատկերացումները կանացի ցավի շեմի մասին սխալ են:

Գիտնականները կանանց ու տղամարդկանց պատճառել են միևնույն ուժգնության ցավ և խնդրել նրանց՝ գնահատել 1-10 միավորանոց սանդղակով:

Միջին հաշվով, միևնույն գրգռիչներն ավելի ցավոտ են եղել կանանց համար, քան տղամարդկանց:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ կանանց ու տղամարդկանց անհրաժեշտ են տարբեր ցավազրկողներ, որոնցում հաշվի կառնվի նրանց սեռը:

Այնինչ հարկ է նշել, որ ավանդական ցավազրկողները փորձարկված են միայն արական սեռի փորձակենդանիների վրա:

Ավելի վաղ կարծիք կար, թե կանայք ավելի հեշտ են ցավին դիմանում: Հենց դրանով էին բացատրում կնոջ օրգանիզմի առանձնահատկությունը՝ դիմանալ ծննդաբերական ցավերին:

7080 | 0
Facebook