Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում ծառայող զինվորների համար

09:10, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում ծառայող զինվորների համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում տեղակայված թիվ N զորամասում։ Նվագախմբի երաժիշտներից կազմված լարային քառյակը զինծառայողների համար կատարել է Կոմիտասի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից։

Մինչև ստեղծագործությունների կատարումները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է հեղինակներին, կատարվելիք գործերը։

Զինծառայողները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում կատարումները։

Զինծառայողներից Հովհաննես Կարապետյանը Գյումրիից է, ծառայության ավարտին մնացել է 10 ամիս։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը։ Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է մագիստրատուրայում։ Ասում է, որ նման միջոցառումներն ավելի հագեցած են դարձնում զինվորի առօրյան։ Հովհաննես Կարապետյանն իր մասնագիտական կարողությունները ներդնում է նաև Արցախում՝ վարպետության դասեր անցկացնելով այստեղի երաժշտական դպրոցների, քոլեջների սաների համար։

2122 | 0
Facebook