Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ու էս մարդիկ դեռ բարոյականությունից են խոսում». Ռ. Անանյան

23:35, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Ու էս մարդիկ դեռ բարոյականությունից են խոսում». Ռ. Անանյան

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի վարորդը թալանել է պետական բյուջեն՝ 8.734.118 դրամի չափով, ինչի մասին տեղյակ է եղել նաև ՀՀԿ կարկառունը՝ մեծն Աշոտյանը։ Սա ՀՔԾ հաղորդագրությունն է փաստում։ Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, նա խոստովանել է իր կատարած հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Ու էս մարդիկ դեռ բարոյականությունից են խոսում։ Տեսնես Աստված ո՞նց է հասցնում էս ավազակակույտի մեղքերը ներել»։

10557 | 1
Facebook