Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ՆԱՍԱ-ի մասնագետներն առաջին անգամ չափել են արևային հարվածների ուժը

02:15, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ.
ՆԱՍԱ-ի մասնագետներն առաջին անգամ չափել են արևային հարվածների ուժը

Օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտման ԱՄՆ ազգային վարչության (ՆԱՍԱ) մասնագետները առաջին անգամ կարողացել են չափել արևային հարվածների ուժը և միաժամանակ հայտնաբերել են արևային իոնների կուտակումների երկու տեսակ:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Geophysical Research ամսագրում, և հակիրճ նկարագրված է Science Alert-ի կողմից: Հետազոտությունը վերաբերվում է միջմոլորակային հարվածային ուժին, որը դուրս է գալիս Արեգակից և պտտվում ամբողջ Արեգնակային համակարգի շուրջ: Դրանք հայտնի են որպես լիցքավորված մասնիկների պայթյուններ, որոնք կոչվում են նաև արևային քամի:
     Մինչ այժմ այս երևույթի մանրամասն ուսումնասիրություն չի իրականացվել, ՆԱՍԱ-ի փորձագետները դա առաջին անգամ են անցկացրել: Ուսումնասիրությունը հաստատել է, որ արևային հարվածների ուժը բաղկացած է մասնիկներից, որոնք էներգիան փոխանցում են էլեկտրամագնիսական ալիքների միջոցով, և այն չի հանդիսանում միմյանց հետ բախումների արդյունք:

7115 | 0
Facebook