Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնդուրասի նախագահը մեղադրվում է թմրանյութեր վաճառողների հետ համագործակցության մեջ

15:00, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Հոնդուրասի նախագահը մեղադրվում է թմրանյութեր վաճառողների հետ համագործակցության մեջ

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո էրնանդեսը, նրա եղբայրը և երկրի այլ քաղաքական գործիչներ մեղադրվում են նրանում, որ կապ ունեն թմրանութերի շրջանառության հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
     Նման մեղադրանքեներով հանդես է եկել Նյու Յորքի ԱՄՆ դաշնային դատախազները, ովքեր վստահ են, որ Լատինական Ամերիկայի այս երկրի ղեկավարությունը պաշտպանում է թմրամիջոցների կարտելը: Պարբերականի տեղեկություններով՝ մեղադրանքները ներկայացված են Հոնդուրասի նախագահի կրտսեր եղբորը՝ Խուան Անտոնիոին, ով ներկա պահին ԱՄՆ-ում սպասում է դատարանի վճռին։

Փաստաթղթերում նշված է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար վաստակած մեկուկես միլիոն դոլարն օգտագործվել է 2013-ին կայացած նախագահական ընտրություններին «Էրնանդեսին» աջակցելու համար: Այս գործով վկան պնդում է, որ տեղի քաղաքական գործիչներին կաշառք ու նվերներ են տրվել նրա քարոզարշավը սատարելու համար:
     Հոնդուրասի նախագահը անմիջապես հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։
     Հոնդուրայի նախագահի եղբորը՝ Անտոնիո Էրնանդեսին ձերբակալվել են Մայամիում ՝ 2018 թվականի նոյեմբերին:

3427 | 0
Facebook