Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում երկու հոգու մահապատժի են ենթարկել

01:10, կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ.
Ճապոնիայում երկու հոգու մահապատժի են ենթարկել

Ճապոնիայում նախօրեին մահապատիժ են իրականացրել երկու մարդու նկատմամբ, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում կատարելով Kyodo լրատվականին:
     Դատապարտյալների անունները չեն հրապարակվել: Դատավճիռն իրականացվել է առավոտյան՝ արդարադատության նախարար Տակասի Յամասիտի հրամանով: Վերջին անգամ պատիժն իրականացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ երկու դատապարտյալների նկատմամբ և հուլիսին, երբ մահապատժի էին ենթարկվել արգելված «Аум Синрикё» աղանդի մնացած վեց նախկին առաջնորդները։
     Ներկայումս Ճապոնիայում մահապատժի ենթակա 100-ից ավելի մարդ կա։ Որպես կանոն, մահապատիժները կատարվում են կախաղանով, բայց ոչ անմիջապես, այլ դատական վճռից մի քանի տարի անց:

6951 | 0
Facebook