Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պորոշենկոյի համար ստելը շնչելու նման է». Ավակով

14:50, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
«Պորոշենկոյի համար ստելը շնչելու նման է». Ավակով

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Պյոտր Պորոշենկոյի համար ստելը շնչելու նման է, բացի այդ նա Պորոշենկոյին մեղադրել է «անամոթ սուտ տարածելու մեջ»:
     Այս կերպ նա մեկնաբանել է Պորոշենկոյի այն հայտարարությունը, որ Գերագույն ռադայի ընտրություններում իր կուսակցության ձախողումը կապված է ոստիկանության և «երկրի ներսում գտնվող հանցավոր խմբերի» խանգարող գործողություններով:
     «Ցավոք, Պորոշենկոյի համար ստելը շնչելու նման է, դրա համար էլ նա պարտվում է»,- հայտարարել է Ավակովը:
     Նրա խոսքով՝ ոչ ոստիկանությունը, ոչ ՆԳՆ-ը չեն աշխատել Պորոշենկոյի դեմ:
     Այս կերպ Ուկրաինայի նախկին նախագահը փորձում է արդարացնել իր պարտությունը:

4792 | 0
Facebook