Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի փայլուն մանրանկարչի անուն էլ հիշենք՝ Ավագ». Կարեն Մաթևոսյան

01:10, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Մի փայլուն մանրանկարչի անուն էլ հիշենք՝ Ավագ». Կարեն Մաթևոսյան

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի փայլուն մանրանկարչի անուն էլ հիշենք՝ Ավագ։ Նա սովորել է Գլաձորի համալսարանում Եսայի Նչեցու մոտ, որի շնորհիվ բնական օժտվածությանը գումարվել են աստվածաբանական հարուստ գիտելիքները։ Նա ստեղծագործել է տարբեր տեղերում՝ Վրաստանում, Կիլիկիայում, Պարսկաստանում։ Երևի սիրել է ճամփորդել։ Հիմա Ավագի արվեստը հանգամանորեն ուսումնասիրում է երիտասարդ արվեստաբան Լուսինե Սարգսյանը։
     Նկարում՝ Մուտք Երուսաղեմ, Ավետարան, 1337թ., գրիչ, ծաղկող, կազմող Ավագ (Մատենադարան, ձեռ. 212)»։

2990 | 0
Facebook