Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը». Սասուն Միքայելյան

13:00, շաբաթ, 29 հունիսի, 2019 թ.
«Իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը». Սասուն Միքայելյան

Եռաբլուրում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը կրկին չպատասխանեց հարցին, թե ի վերջո, մանդատը վայր կդնի՞: Լրագրողի պնդմանը, թե բացառություն արեք՝ պատասխանեք, ասաց. «Ես բացառություն չեմ անում, իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը»:

Օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ «մանդատը շպրտելու է դեմքներին»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները՝ հավելելով, թե չգիտի Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստերից բացակայության պատճառը:

Ըստ մամուլում շրջանառված տեղեկության՝ Ս. Միքայելյանը վիրավորվել է իր հանդեպ վերաբերմունքից, որ իրեն ՔՊ վարչության կազմում չեն ընտրել: Դա եղել էր պատասխանն այն քայլի, որ պատգամավորը չէր աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին:

12577 | 0
Facebook