Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 10 ներկայացուցիչ

11:45, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 10 ներկայացուցիչ

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բադմինտոն, բռնցքամարտ, ըմբշամարտ և հրաձգություն մարզաձևերում։

Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի։

Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ):

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմեկնարկի 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում:

2125 | 0
Facebook