Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրացական «Գարդենս» սրճարանը ռուս զբոսաշրջիկների համար 20%-ով թանկացրել է ճաշացանկը

11:30, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
Վրացական «Գարդենս» սրճարանը ռուս զբոսաշրջիկների համար 20%-ով թանկացրել է ճաշացանկը

Վրաստանի Բաթում քաղաքի «Գարդենս» սրճարանը որոշել է համարժեք պատասխան տալ ռուսներին իրենց տարածքների «20%-ն օկուպացնելու» համար և միացել է Թբիլիսիի իրենց գործընկերներին. այս մասին հաղորդում է Грузия Online գործակալությունը՝ նշելով, որ ռուս զբոսաշրջիկների համար իրենց սրճարանը ճաշացանկի նոր գին է սահմանել, որը 20%-ով թանկ կլինի:

«Մենք, հավանաբար, միակ սրճարանն ենք Բաթումում, որ ռուսերեն ճաշացանկ չունի։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ մենք որոշել ենք միանալ Թբիլիսիի մեր գործընկերներին, և այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար ճաշացանկը 20%-ով թանկ կլինի»,- նշված է սրճարանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի ժամանակավորապես արգելվում է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան:

5878 | 0
Facebook