Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակ

13:00, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակ

Երեկ Հայատասնի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը բովանդակային որակեց՝ հավելելով, որ չնայած համանախագահների կոչերին լարված մթնոլորոտ չստեղծելու համար՝ այնուամենայնիվ, կողմերի միջև լարվածությունը խոչընդոտում է փոխադարձ շփումների ժամանակ։

«Ես շատ կարևոր եմ համարում, որ առաջիկայում ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց կոչը կողմերին․ հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և հանգիստը սահմանի վրա պահպանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին Վաշինգթոնում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

4576 | 0
Facebook