Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

14:45, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Ռուստամ Բադասյանը 2018թ. մայիսից զբաղեցնում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Մինչ այդ 2014-2018թթ. աշխատել է մասնավոր հատվածում։

11554 | 0
Facebook