Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երբեք թույլ միʹ տվեք ձեր շանը լիզել ձեզ

01:10, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Երբեք թույլ միʹ տվեք ձեր շանը լիզել ձեզ

Բժիշկները նախազգուշացնում են՝ երբեք թույլ մի տվեք ձեր շանը լիզել ձեզ, քանի որ նրանց բերանում առկա բազմաթիվ բակտերիաները կարող են փոխանցվել ձեզ:

Շների մոտ առավել հաճախ հանդիպող մակաբույծներից են կլոր որդերը, անկիլոստոմները, ժապավենաձև որդերը:

Ընտանի կենդանիների մոտ մակաբույծների ի հայտ գալու մասին են վկայում նրանց քչակերությունը, քաշի կորուստը, փսխումը, փորլուծությունը կամ էլ սակավարյունությունը: Այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում անպայման պետք է դիմել անասնաբույժի:

Ամենաշատ բակտերիաներ լինում են շների քթին ու բերանում, քանի որ նրանք մշտապես հոտոտում են ամեն ինչ:

Այդ բակտերիաների մեծ մասը մարդու օրգանիզմն ունակ է հաղթահարել, սակայն եթե մարդու իմունային համակարգը թուլացած է, ապա վարակումն անխուսափելի է:

Օրինակ, շուն պահողների 16%-ը վարակվում է բակտերիաներով, որոնք առաջացնում են գինգիվիտ և պարադոնտոզ: Եթե հիվանդ շունը թեկուզ մի անգամ լիզել է, ապա մարդը կարող է վարակվել խուզող մրմնջուկով (մկնատամ): Պաստերելան բակտերիաների ևս մի տեսակ է, որը հեշտությամբ փոխանցվում է մարդուն:

Առավել վտանգավոր են Capnocytophaga Canimorsus բակտերիաները, որոնք կարող են հանգեցնել մարդու վերջույթների լիակատար ախտահարման ու դրանց վերջնական պարալիզման:

12766 | 0
Facebook