Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է ձևավորվել»․ վարչապետ

09:45, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
«Օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է ձևավորվել»․ վարչապետ

«ՀՀ-ում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը։ Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն»,- իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին։

Փաշինյանը նշել է, որ ընկերության գործունեության շնորհիվ օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է ձևավորվել․ «Մենք բոլորս հիմա, անկեղծ ասած, հպարտ ենք մեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար և տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, և դեռ համոզված եմ, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Փաշինյանը։

5093 | 0
Facebook