Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինեկոբանկ․ InecoPay հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսիում

17:05, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Ինեկոբանկ․ InecoPay հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսիում

Ինեկոբանկը SME Banking Club-ի կողմից կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովի շրջանակում մայիսի 17-ին ներկայացրեց InecoPay նորարարական լուծման` բիզնես ոլորտում գրանցած հաջողության պատմությունը։ Համաժողովի ընթացքում Ինեկոբանկին տրվեց տարածաշրջանի ամենանորարար բանկերի ցանկում ներգրավված լինելու հավաստագիր։

Բանկում տեղեկացրեցին, որ InecoPay-ը պարզ և հարմար լուծում է և՛ վճարողի, և՛ վճարում ընդունողի համար, որի շնորհիվ հաճախորդները ձեռքի տակ եղած սմարթֆոնով կատարում են վճարումներ՝ սքանավորելով վաճառակետերում ներկայացվող QR կոդը, մինչդեռ կազմակերպությունները առանց հավելյալ ներդրումների և ժամանակի վատնման ընդունում են QR կոդի միջոցով վճարումներ, ավելին, ի տարբերություն քարտով վճարումների, գումարը հասանելի է լինում նրանց բանկային հաշվին առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։

«Ինեկոբանկը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, շարունակաբար մշակում է հաճախորդամետ, հարմար և հասանելի լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնես հաճախորդների համար։ Ուրախ էինք համաժողովի շրջանակում ներկայացնել Հայաստանում առաջինն իր տեսակով լուծման՝ InecoPay-ի հաջողության պատմությունը՝ մասնավորապես բիզնես հաճախորդների տեսանկյունից։ Հավելեմ, որ արդեն ապահովել ենք բավականին մեծ ծածկույթ, և ակտիվորեն շարունակում ենք ընդլայնել գործընկեր կազմակերպությունների ցանկը: Համաժողովի ընթացքում ունեցանք նաև քննարկումներ տեղի խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ վրացական շուկայում նոր ծառայությունների ներդրման և ընդլայման վերաբերյալ», - նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

6554 | 0
Facebook