Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Փաստաբանների պալատը վերածվում է հակահեղափոխության որջի․ «վերբովկան» մեկնարկել է

12:45, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Փաստաբանների պալատը վերածվում է հակահեղափոխության որջի․ «վերբովկան» մեկնարկել է

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման և դրան հաջորդող իրադարձությունների համատեքստում ակտիվանում է քննարկվող մեկ այլ թեմա, որի մասին արդեն բարձրաձայնում են ոչ միայն քաղաքացիներն, այլև հասարակական-քաղաքական մեկնաբաններն ու գործիչները։ Համաձայն շրջանառվող կարծիքների, Քոչարյանին սպասարկող իրավապաշտպան խմբի անդամները սկսել են լայնածավալ «վերբովկա»՝ փաստաբանների պալատում։ Ասում են, որ Քոչարյանի պաշտպաններն իրենց գործընկերների շրջանում վախ են ներշնչում առ այն, որ, եթե նշված գործերով լինեն այլ զարգացումներ, ապա, ոչ միայն դատավորները, այլ նաև շատ փաստաբաններ լյուստրացիայի կենթարկվեն, ինչը կբերի քրեական հետապնդման։ Համաձայն շրջանառվող լուրերի, Փաստաբանների պալատի ղեկավար կազմում տեղյակ են այդ գործընթացներին, սակայն ձեռնպահ են մնում որևէ հակազդեցությունից։ Ասում են նաև, որ վերջիններն առաջարկում են միանալ իրենց, աջակցել քննվող գործերին հանրային և հրապարակային տիրույթներում, մասնակցել Քոչարյանի պաշտպանական խմբերի քննարկումներին, հանրային գործողություններին, հնչեցնել կարծիքներ, ինչը «երբեք չի մոռացվի և կգնահատվի»։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
11367 | 0
Facebook