Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Դա չի նշանակում, որ չկան քաղաքական ռիսկեր, շատ լուրջ վտանգներ». Հակոբ Բադալյան

04:10, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Դա չի նշանակում, որ չկան քաղաքական ռիսկեր, շատ լուրջ վտանգներ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենամեծ բանը, որ սպառնում ա հեղափոխությանը, իրականում օրակարգի և մարդկանց մտքերի քաոսն ա, որի սպառնալիքը կա նաև նրանից, որ մի շարք և մի խումբ մարդիկ էլ հանրությանն օրակարգ և մտքեր, գաղափարներ հրամցնելու փոխարեն անընդհատ ինչ որ վախեր են հրամցնում՝ տարբեր շարժառիթներով: Ու էն էլ հաղթած հանրությանը: Դա չի նշանակում, որ չկան քաղաքական ռիսկեր, շատ լուրջ վտանգներ: Բայց մենք էն աշխարհում և էն ռեգիոնում չենք, որտեղ երևի առաջիկա տասնամյակներում որևէ պարագայում ապրելու ենք առանց էդ լուրջ ռիսկերի և վտանգների: բայց դրանք չեզոքացնելու հենց լավագույն ձևերը դևի գլուխ կտրելը չի, որովհետև համաշխարհային միջավայրը ընենց ա, որ գլուխները անընդհատ աճում են ու աճելու են: Ի վերջո, էդ գլուխ կտրելու տրամաբանությամբ առաջ գնալու դեպքում մնալու ա մենակ մեր ձեռքի ֆիզիկական հոգնածությունը: Դրա համար պետք ա մտածել ռիսկերի և վտանգների չեզոքացման, զսպման համար հանրության և պետության մտավոր, գաղափարական օժտվածությունը բարձրացնելու մասին»:

| | |
2247 | 0
Facebook