Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհ Վալենսիան առաջարկում է լուծարել ու վերակառուցել ԵՄ-ն

15:30, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Լեհ Վալենսիան առաջարկում է լուծարել ու վերակառուցել ԵՄ-ն

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան գտնում է, որ ԵՄ-ն լուծարվելու ու նորից կառուցվելու կարիք ունի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Վալենսայի խոսքերով, ԵՄ-ի հիմնական խոչընդոտը հանդիսանում է նրանում ընդգրկված երկրների զարգացվածության մակարդակների տարբերությունը:

«Ես եմ զգուշացրել Գերմանիային ու Ֆրանսիային, որ նրանք ի վիճակի չեն լինի պահպանել Միությունը, եթե անդամ պետությունները լինեն տարբեր ուղություններից», - հայտարարել է Վալենսան:

Այս առումով նա գտնում է, որ ավելի հեշտ է ԵՄ-ն լուծարելը, քան ներկայիս իրավիճակում զարգացնելը:

6005 | 0
Facebook