Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գիտնականները բացահայտել են ճշմարտությունը դիետիկ գազավորված ըմպելիքների մասին

22:25, ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ.
Գիտնականները բացահայտել են ճշմարտությունը դիետիկ գազավորված ըմպելիքների մասին

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ ցածր կալորիականությամբ գազավորված ըմպելիքները հանգեցնում են բարձր կալորիաների ընդունմանը:

Փորձագետները նախազգուշացնում են, որ այն երիտասարդներն ու դեռահասներն, ովքեր խմում են դիետիկ հյութեր, ամեն օր ավելի շատ քանակությամբ կալորիաներ են ընդունում (օրական մոտ 200 կալորիա), քան նրանք, ովքեր նախընտրում են ջուր: Զարմացրել է նաև այն փաստը, որ դիետիկ գազավորված ըմպելիքներ օգտագործողներն ավելի շատ կալորիաներ են օգտագործում, քան նրանք, ովքեր քաղցր հյութեր են խմում, օրինակ՝ սովորական կոլա:

Հետազոտության ղեկավար բժիշկ Էլիսոն Սիլվետսկին վստահեցնում է, որ բոլոր հետազոտություններն ապացուցել են, որ ջուրը ծարավը հագեցնելու համար միակ ճիշտ հեղուկն է, հատկապես՝ գիրացման խնդիր ունեցող երեխաների համար:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գազավորված քաղցր կամ էլ դիետիկ խմիչքները շատ վտանգավոր են ավելորդ քաշ ունեցող երեխաների համար, քանի որ բարձրացնում է երկրորդային շաքարախտի, սրտային խնդիրների, քաղցկեղի ձեռքբերման հավանականությունը:

Ապացուցվել է նաև, որ գազավորված ըմպելիքները մեծացնում են ախորժակը՝ դրանով ևս նպաստելով ավելորդ քաշի ձեռքբերմանը:

18368 | 0
Facebook