Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ռուբեն Վարդանյանը՝ հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի մասին

23:40, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Ռուբեն Վարդանյանը՝ հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը Հանրայինի եթերում անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխություններին. «Ես այստեղ չեմ ապրում, դրա համար մի քիչ դժվար է ինձ համար գնահատել: Մենք տեսնում ենք փոփոխություններ, որ շատ բաների մասին կարելի է հանգիստ խոսել: Հիմա ես պաշտպան չեմ կոռուպցիային, բայց ասում եմ, որ դրա դեմ պայքարելը դեռ շատ քիչ է, եթե մենք չունենանք ընտրական ծրագիր, որը որ ցույց կտա՝ ինչ երկիր ենք ուզում կառուցել: Հիմա այդ ծրագրերը չկան, մեծ հույսեր կան, մեծ սպասումներ կան, բայց դա քիչ է, որ երկիրը զարգանա»,- ասել է Վարդանյանը:

Նա եթերի ընթացքում նշել է նաև, թե ովքեր են լինելու այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերը. «Այսօր մենք ունենք 750 պատմություն հերոսների մասին, որոնք մեզ պես մարդիկ են, որոնք իրենց կյանքը պատրաստ են զոհել ուրիշինը փրկելու համար: Շատ անգամ նրանք ուրիշ երկրից են գալիս, կամ այլ կրոն են դավանում. իրենք չեն նայում՝ ում են փրկում, իրենք փրկում են, որովհետև գիտեն, որ դա ճիշտ է և ինձ թվում է, որ նրանք իսկական հերոսներն են և ահա իրենք են մեր հյուրերը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Գործարարը նշել է, որ «Ավրորայի» շնորհիվ աշխարհում արդեն 850 հազար մարդ օգնություն է ստացել: «Մենք ունենք ամբողջ աշխարհի ամենահայտնի մարդկանց ընդգրկումը այս նախագծին, որը դու չես կարող փողով առնել, այլ՝ միայն գաղափարով»,- ասել է նա:

5628 | 0
Facebook