Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացել է երեխաներին այլասերած ու 12-ամյա աղջնակին սպանած ոստիկանի դատավճիռը

23:00, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Կայացել է երեխաներին այլասերած ու 12-ամյա աղջնակին սպանած ոստիկանի դատավճիռը

Կրասնոդարի դատարանը ՆԳՆ վարչությունից բռնագանձել է 4 միլիոն ռուբլի հօգուտ տեղի բնակչուհու, ում 12-ամյա դստերը բռնաբարել ու սպանել է անչափահասների գործերով տեսուչ Իվան Սորոկոումովը: Հանցագործը նաև դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, որոնցից 7-ը նա կանցկացնի բանտում, մնացյալը՝ խիստ ռեժիմի գաղութում:

Հետաքննության տվյալներով՝ 2015 թվականի հունվարից ոստիկանը պարբերաբար տարել է անչափահասներին անտառ ու նրանց հանդեպ անառակաբարո գործողություններ արել: Նրա զոհերը եղել են 11-16 տարեկան: Հայցատուի դստերը նա առաջին անգամ անտառ է տարել, երբ վերջինը եղել է 11 տարեկան:

Աղջկա հետ անտառից վերադառնալիս նա գործընկերներից իմացել է, որ երեխայի ծնողները որոնում են նրան: Վախենալով մատնվելուց, նա աղջնակին հանել է մեքենայից ու սպանել՝ բեյսբոլի մականի 3 հարվածով, իսկ մարմինը նետել գետը:

18743 | 0
Facebook