Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր ի՞նչ գործն է, թե «Արարատցեմենտ»-ն ինչքանով եմ ձեռք բերել»․ Գագիկ Ծառուկյան

15:20, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Ձեր ի՞նչ գործն է, թե «Արարատցեմենտ»-ն ինչքանով եմ ձեռք բերել»․ Գագիկ Ծառուկյան

«Ձեր ի՞նչ գործն է, թե ինչքանով եմ ձեռք բերել: Ինչքն ասել է 200 հազար և պետք է իր ասածի համար պատասխան տա: Շանտաժով, ստախոսությամբ… Այսօր քննարկում ենք ցեմենտի խնդիր, տնտեսության խնդիր, նա ցեմենտի գնել-չգնելու մասին է խոսում: Սա առողջ մթնոլորտ չի, կապրենք կտեսնենք»,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի կողմից հնչեցրած՝ «Արարատցեմենտ»-ին առնչվող հայտարարություններին, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Հայկ Գևորգյանը եթե կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն, ես այն նվեր եմ տալիս իրեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ԱԺ ամբիոնից հիշեցրեց, որ թե 17 տարի առաջ ինչպես և ինչ արժողությամբ է ձեռք «Արարատցեմենտ» գործարանը։

4110 | 0
Facebook