Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը

01:35, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Րոպեներ առաջ ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումները։ Հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։

«Արսենալ»-ը 1։0 հաշվով հաղթեց «Նապոլի»-ին, և երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 3։0 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Լոնդոնի «Չելսի»-ն 4։3 հաշով հաղթեց «Սլավիա»-ին, և ընդհանուր 5։3 հաշվով հաղթանակ տոնելուց հետո, դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Վալենսիա»-ն 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիա»-ին և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:1 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Այնթրախտ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Բենֆիկա»-ի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ «Այնթրախտ»-ը մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում «Արսենալ»-ը կհանդիպի «Վալենսիա»-ի հետ, իսկ «Չելսի»-ն՝ «Այնթրախտ»-ին:

2932 | 0
Facebook