Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայթերին մսի առևտուրը հանդուրժելով՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր». վարչապետ

10:35, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
«Մայթերին մսի առևտուրը հանդուրժելով՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր». վարչապետ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովին: Նա հանդես է եկել ելույթով. «Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար: Եթե փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր: Մեր մեծագույն խնդիրը ստանդարտների համապատասխանումն է միջազգային բարձր չափանիշներին ու կարևորում եմ մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ»:

8609 | 0
Facebook