Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարությունը բիզնեսին ոչ պետք է օգնի, ոչ խանգարի». Հակոբ Բադալյան

19:05, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Կառավարությունը բիզնեսին ոչ պետք է օգնի, ոչ խանգարի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասվում ա, որ կառավարությունը բիզնեսին ոչ պետք ա օգնի, ոչ խանգարի, սա մի տեսակ պարզունակություն ա: Կառավարությունը կամ օգնում ա, կամ խանգարում, երրորդ տարբերակ չկա: Ընդ որում ոչ միայն բիզնեսին, այլ բո-լո-րին: Կառավարությունը ոչ օգնել ոչ խանգարել ռեժիմում կարող ա լինել մեկ դեպքում՝ եթե կառավարություն կամ իշխանություն չկա: Այլ հարց ա, որ օգնելն էլ բիզնեսմենի տեղը բիզնես անելը չէ մենակ: Բայց կառավարություն-իշխանությունն այլ գործառույթ չունի, այլ իմաստ չունի, քան օգնել էդ երկրում ապրող քաղաքացուն և խանգարել էդ երկրի հակառակորդին կամ թշնամուն: Մնացյալը «ինչպես»-ի հարց ա. ինչպես օգնել՝ զինուժին, բիզնեսին, կրթական համակարգին, սպորտին, մշակույթին, ու էդպես շարունակ: Այսինքն, լինի բիզնես ֆորում, թե ինչ, խոսակցությունն առարկայական կարա լինի մենակ «ինչպես»-ի շուրջ»:

2391 | 1
Facebook