Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

09:40, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 22-ին՝ ժամը 04:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս. ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Ս-ի դին դուրս բերել ավտոմեքենայից, հանձնել շտապօգնության աշխատակիցներին և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

4125 | 0
Facebook