Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 անգամ թանկ է, քան Վրաստանում». Ոսկան Սարգսյան

00:05, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 անգամ թանկ է, քան Վրաստանում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեբեդ գետի ջրերով 1 հեկտար հող ոռոգելու տարեկան վարձավճարը 55 հազար դրամ է, իսկ կողքին՝ Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերում մեկ հեկտարի ոռոգման տարեկան վարձավճարը՝ 14 հազար դրամին համարժեք լարի: Այդ պատճառով էլ Մառնեուլիի գյուղերում չմշակվող հողատարածքներ չկան: Դեբեդի ջրով ինքնահոս ոռոգումը Հայաստանում 4 անգամ թանկ է, դա այն դեպքում, որ Ախթալայի, Թեղուտի պոչամբարների արտահոսքից ծանր մետաղներով հարստացած Դեբեդի ջրերով ոռոգումից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիսի, Լճկաձորի բազում հեկտար դեղձի այգիներ չորացել են»:

2851 | 0
Facebook