Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալաշկերտ»-ը նորեկ ունի

00:15, հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
«Ալաշկերտ»-ը նորեկ ունի

«Ալաշկերտ»-ը հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմը համալրել է ռուս հայտնի հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը: Իրադարձություններով հարուստ ակումբային կարիերայի ընթացքում 29-ամյա հարձակվողը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում` Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Անժի»-ում, «Ռուբին»-ում, «Դինամո»-ում, «Ալանիա»-ում, «Օրենբուրգ»-ում, «Ամկար»-ում: Պրահայի «Սպարտա»-ում խաղացած Պրուդնիկովը վերջին ամիսներին պաշտպանում էր Յուրմալայի «Սպարտակ»-ի գույները, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:

Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում (10 խաղ` 7 գոլ) Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Պրուդնիկովը ներկայացրել է նաև իր երկրի Մ-19 (9 խաղ` 6 գոլ), Մ-21 (18 խաղ` 6 գոլ), ազգային երկրորդ (3 խաղ` 1 գոլ) և ազգային առաջին հավաքականները:

Ալեքսանդր Պրուդնիկովն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:

1932 | 0
Facebook