Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ

19:50, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղե»լ:

3335 | 3
Facebook