Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մամուկա Բախտաձեին

14:00, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մամուկա Բախտաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

3029 | 1
Facebook