Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասածի մեջ մեծ ճշմարտություն կա». Վարդան Արամյան

21:20, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
«Ասածի մեջ մեծ ճշմարտություն կա». Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի երեկվա ելույթին, որի ժամանակ վերջինը գրաբարով մեջբերումներ էր արել Աստվածաշնչից. ««Յուրաքանչյուր մարդ գրում և խոսում է այն, ինչ ինքն ընկալում է» - Գոռ Գևորգյան: Ասածի մեջ մեծ ճշմարտություն կա. եթե մարդուն միանգամից չես ընկալում դա դեռ չի նշանակում որ նա բանիմաց չի....իսկ Գոռ Գևորգյանին մոտիկից եմ ճանաչում, եղել է իմ օգնականը, նրան վստահվել է լուրջ և պատասխանատու գործառույթներ, իսկ իր կենսագրությունը խոսում է իր կրթվածության և գրագիտության մասին: Ուղղակի լավ կլիներ, որ թե հանրությունը և թե մեր գործընկեր լրատվականները ռեսուրսները ծախսեն կարևոր խնդիրների վրա կենտրոնանալով, որոնք քիչ չեն:

Հ.Գ. Երբեմն մարդիկ զարմանում են, թե մեր երկրում ինչու չենք ապրում զարգացած աշխարհի հասարակության պես. Որովհետև ժամանակը և ռեսուրսներն անարդույնավետ ենք օգտագործում, դրա համար էլ ամբողջ տարի ազգովի աշխատում ենք և ստեղծում ընդամենը $4000 մեկ շնչի հաշվով. Լուրջ մտածելու բան ունենք!»:

14166 | 2
Facebook