Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ առաջարկ է պատրաստվում ներկայացնել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. «Ժամանակ»

09:40, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Ի՞նչ առաջարկ է պատրաստվում ներկայացնել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։

Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իրենց այս առաջարկը հիմնավորում է հետևյալ կերպ. Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Նրա խոսքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձևով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ, և ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով։ Նրա խոսքով՝ կա սրա գործնական անհրաժեշտությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3830 | 0
Facebook