Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գյումրիում կողոպտել են ՀՀ ՊՆ ծառայողի մեքենան՝ տանելով 2 միլիոն դրամի ոսկի ու արծաթ

15:10, ուրբաթ, 04 հունվարի, 2019 թ.
Գյումրիում կողոպտել են ՀՀ ՊՆ ծառայողի մեքենան՝ տանելով 2 միլիոն դրամի ոսկի ու արծաթ

Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Արման Թ.-ն Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, որտեղ կայացվել է իր՝ Kia Sorento մակնիշի ավտոմեքենան և 15 րոպե անց հայրական տնից դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրել են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել է 11 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Թ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, գողի կամ գողերի թալանի արդյունքում կրել է մոտ 2 մլն դրամի վնաս։

7815 | 2
Facebook