Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը գերձայնային հրթիռ է փորձարկել

13:35, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Ռուսաստանը գերձայնային հրթիռ է փորձարկել

Ռուսաստանը հաջողությամբ անցկացրել է «Ցիրկոն» գերձայնային հականավային հրթիռի փորձարկումը, հաղորդում է CNBC-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության զեկույցին իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ տվյալ հրթիռը կհամալրի ռուսական զինանոցը 2022թ-ից: Աղբյուրների խոսքով՝ 2015թ-ից Ռուսաստանը հրթիռի 5 փորձարկում է անցկացրել, որոնցից մեկը՝ դեկտեմբերի սկզբին:

Ամերիկյան աղբյուրները բացատրել են նաև տվյալ զենքի մշակման հարցը: Ըստ նրանց՝ «Ցիրկոն» հրթիռը երկակի նշանակություն ունի. այն նախատեսված է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում թիրախի խոցման համար:

Ամերիկյան աղբյուրները հայտնել են նաև, որ Ռուսաստանը ձգտում է հասնել «կայուն թռիչքի», և այդ քայլը «վճռորոշ նշանակություն ունի գերձայնային զենքի զարգացման համար»:

11820 | 0
Facebook