Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դառը իրողություն». Արայիկ Պապիկյան

11:35, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Դառը իրողություն». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դառը իրողություն. Պատկերացնել է պետք միայն․ մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՀ բարձրագույն իշխանության բազմաթիվ նախկին պաշտոնյաներ՝ նախագահ (գերագույն գլխավոր հրամանատար), բանակի շտաբի պետ, պատգամավորներ, անվտանգության խորհրդի քարտուղար, նրանց մերձավորներ, ընտանիքի անդամներ։
     Գործերի ելքը այս պարագայում երկրորդական է․ այն փաստը, որ նրանք ինչ-որ հանցավոր արարքում մեղադրվում են, վկայում է, թե որքան խոցելի է մեր պետականությունն ու ինքնիշխանությունը:
     Մեղադրանքներն էլ ցանկացած ճաշակի․ սահմանադրական կարգի տապալում, սահմանադրական դատարանի դատավորի ճնշում, գողություն, կաշառք, Սարյանի կտավների ապօրինի ձեռք բերում, պահածոյի գողություն ․․․

Պատկերացրեք այդ ամենը օրինակ՝ Բելգիայում, կամ Չեխիայում, կամ Նիդեռլանդներում .․․»:

5136 | 1
Facebook